Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հարցում

Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հարցում

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի կառուցման օրակարգի բոլոր հարցերի շուրջ, ասել է Թբիլիսիում կայացած նիստի ավարտին Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը:

«Այսօր ամենակարևորը վրացական հատվածի բյուջեի հաստատումն էր, որն այս տարի կկազմի 175 մլն դոլար»,-ասել է Մամեդովը: Եղանակային պայմանների բարելավման հետ աշխատանքը կշարունակվի արագ տեմպերով, և տարեվերջին արդեն գնացքներ կգնան: «Խոստումը մենք արդեն ստացել ենք և կարծում ենք, որ այն կկատարվի»,-ասել է Մամեդովը:

Փետրվարի 22-ին Ստամբուլում տեղի կունենա Համակարգող խորհրդի եռակողմ հանդիպումը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---