Ս. Սարգսյանը վստահեցրել է ընտրողներին, որ իր ծրագրում ռիսկերը հասցված են նվազագույնի

Ս. Սարգսյանը վստահեցրել է ընտրողներին, որ իր ծրագրում ռիսկերը հասցված են նվազագույնի

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանը շարունակում է հանրապետության մարզերում նախընտրական հանդիպումները: Քարոզարշավի շրջանակներում այսօր նա այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Գավառ համայնքներ: Վարդենիսում ՀՀ նախագահի թեկնածուն խոսել է իր նախընտրական ծրագրով առաջիկա հինգ տարիների համար նախատեսված՝ տնտեսության զարգացման, մարդկանց զբաղվածության խնդրի լուծման, բարեկեցության ապահովման մասին՝ ընդգծելով, որ այդ ամենին հասնելու համար նախադրյալներ կան: Սերժ Սարգսյանը վստահեցրել է ընտրողներին, որ իր կողմից առաջարկվող ծրագրում ռիսկերը հասցված են նվազագույնի. «Վերջին շրջանում մենք, ցավոք, հաճախ վկան ենք լինում էժան միավորներ հավաքելու փորձերի և ամբոխահաճության դրսևորումների։ Մենք արդեն անցել ենք այդ ժամանակները։ Եղել են այդպիսի դեպքեր, որոնք որևէ կերպ չեն նպաստել մեր զարգացմանը: Ընդհակառակը մեզ խոչընդոտել են»,-ասել է Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---