ՀԱԿ կուսակցությանը անդամակցելու ցանկություն են հայտնել 81 քաղաքացի

ՀԱԿ կուսակցությանը անդամակցելու ցանկություն են հայտնել 81 քաղաքացի

PanARMENIAN.Net - Նորաստեղծ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությանը անդամակցելու ցանկություն են հայտնել արդեն 81 քաղաքացի:

«Անդամակցելով այս խմբին՝ մենք ողջունում ենք նախաձեռնող խմբի հայտարարությունը և հայտնում, որ կիսելով ստեղծվելիք կուսակցության գաղափարախոսությունը՝ պատրաստ ենք դառնալ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ և մասնակցել նրա ձևավորման աշխատանքներին»,- 81 քաղաքացիներն այս հայտարարության տակ են ստորագրել:

Ստորագրահավաքի հեղինակը «Ազատության հրապարակ» քաղաքացիական նախաձեռնությունն է: Այն տեղի է ունեցել Սարյան պուրակում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---