Պտուղ-բանջարեղենի վերամշակման ոլորտի հայաստանյան 7 ձեռնարկություններ մասնակցում են BioFach 2013-ին

Պտուղ-բանջարեղենի վերամշակման ոլորտի հայաստանյան 7 ձեռնարկություններ մասնակցում են BioFach 2013-ին

PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ից 16-ը պտուղ-բանջարեղենի վերամշակման ոլորտի հայաստանյան 7 ձեռնարկություններ՝ օրգանական սննդամթերք սերտիֆիկացնող «ԷկոԳլոբ» ընկերության գլխավորությամբ, մասնակցում են օրգանական ապրանքների համաշխարհային առաջատար ցուցահանդեսին՝ BioFach 2013-ին, որը կազմակերպվում է Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի կողմից տրամադրված աջակցության և վերապատրաստումների շնորհիվ, որն ուղղված է եղել ընկերությունների արտադրանքի սերտիֆիկացմանը և օրգանական ստանդարտներին համապատասխանեցմանը:

«Ի-Դի-Էմ-Սի»-ի տեղական գործընկեր «ԷկոԳլոբ»-ի հետ միասին՝ «ԱԲԴԱ» ընկերությունը, «ԱՍՎԱ-ՌԱՖ»-ը, «Բիզոն - 1»-ը, Երևանի գարեջրի գործարանը, «ԲԻՈ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ»-ը, «Նեկտար-Բոնուս»-ը և «Սիս Նատուրալ»-ը ներկայացնում են Հայաստանի օրգանական բրենդն ու օրգանական ապրանքները, որոնց թվում՝ հյութեր, խոտաբույսերի թեյեր և բնական յուղեր: Ընկերությունները հնարավորություն կունենան ծանոթանալու և կապեր հաստատելու պոտենցիալ գործընկերների հետ, դիտարկելու և հետազոտելու շուկան՝ միաժամանակ դիրքավորվելով մրցակցության համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---