14 փետրվարի 2013 - 12:53 AMT
Ապստամբների դեմ մարտեր են գնում Հալեպի մերձակայքում

Սիրիայի գավառներից ստացվող ռազմաճակատային հաղորդագրությունները վկայում են սպառնալից իրավիճակի մասին, որը ստեղծվել է երկրի հյուսիս-արևելքում: Ապստամբները հակահարվածներ են սկսել Ռաքքա, Էլ Հասիկա, Դեր էզ Զոր գավառներում: Կատաղի մարտեր են ընթանում Հալեպի մերձակայքում: Զինյալ ծայրահեղականները գերեվարել են բանակի մոտ 40 զինվորներին, նրանք սպառնում են գրավել Նեյրաբեի ռազմական օդակայանը:

Այսպես կոչված Սիրիայի ազատ բանակի ղեկավարները չեն թաքցնում իրենց նպատակները: Նրանք մտադիր են Թուրքիայի և Իրաքի հետ սահմանին «մեկուսացման գոտի» ստեղծել: Բացի այդ, նրանք մտադիր են կտրել երկրի կենտրոնական շրջանները նավթի ու գազի հանքավայրերից, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: