Ուգո Չավեսը լրացուցիչ բուժում է անցնում

Ուգո Չավեսը լրացուցիչ բուժում է անցնում

PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը լրացուցիչ բուժում է անցնում, «շատ բարդ և ծանր»: Այդ մասին հայտարարել է փոխնախագահ Նիկոլաս Մադուրսը Կուբայից վերադառնալուն պես, որտեղ Չավեսը վերականգնում է առողջությունը դեկտեմբերին տարած վիրահատությունից հետո:

Նախորդ տարվա հոկտեմբերին Չավեսը հաղթեց նախագահական ընտրություններում, սակայն դեկտեմբերի սկզբին հայտարարեց, որ ստիպված է կրկին մեկնել Կուբա, քանի որ քաղցկեղի ևս մեկ վիրահատության պետք է ենթարկվի: Վերջին կես տարում արդեն չորրորդ վիրահատությունն արվեց դեկտեմբերի 11-ին Հավանայում:

Կուբա մեկնելուց ի վեր Չավեսը չի հայտնվել որ հեռուստա, ոչ ռադիոեթերում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---