14 փետրվարի 2013 - 10:53 AMT
«Շախտյորը» ցավակցել է վթարի ենթարկված ինքնաթիռի զոհերի հարազտներին

Դոնեցկի «Շախտյորի» նախագահ Ռինատ Ահմետովը ակումբի ողջ անձնակազմի անունից ցավակցական ուղերձ է հղել Դոնեցկի մոտակայքում վթարի ենթարկված ինքնաթիռի զոհերի հարազտներին և մտերիմներին:

«Մենք բոլորս ցնցված ենք այս դեպքից: Չեմ կարող բառերով նկարագրել, թե հիմա ինչ ենք զգում մենք բոլորս` ֆուտբոլիստները, մարզչական շտաբը, երկրպագուները: Մենք ցավակցում ենք բոլոր հարազատներին»,- ասել է նա:

Օդեսայից Դոնեցկ թռչող ինքնաթիռը, որը տեղափոխում էր 45 մարդ, հիմնականում եղել են «Շախտյորի» երկրպագուներ: Նրանք ժամանել ես եղել «Շախտյոր»- «Բորուսիա» հանդիպմանը:

30 մարդ փրկվել է, իսկ այս պահին հինգ դիակ է հայտնաբերվել: