Վրաստանի ղեկավարությունն ընդունել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպման մասնակիցներին

Վրաստանի ղեկավարությունն ընդունել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպման մասնակիցներին

PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ին Թբիլիսիում ընթացող Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, այնուհետև հանդիպում կայացավ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Թբիլիսիում կայացած նախարարական ոչ պաշտոնական համաժողովի արդյունքները, ինչպես Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող համագործակցությունը և Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Թբիլիսիում կայացավ Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Յուրիե Լյանկեի հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառների զարգացմանն առչվող հարցերին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---