14 փետրվարի 2013 - 12:19 AMT
Փետրվարի 18-ը Հայաստանում ոչ աշխատանքային կլինի

ՀՀ նախագահի առաջիկա ընտրությունների կապակցությամբ կառավարությունը որոշել է ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ը հայտարարել ոչ աշխատանքային: Այդ մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստին հաջորդած հայտարարությունների ժամին:

Նախագահական աթոռի համար մրցավազքին մասնակցում են գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, գործազուրկ էպոսագետ Վարդան Սեդրակյանն ու «Ռադիո Հայի» տնօրեն Անդրիաս Ղուկասյանը: