14 փետրվարի 2013 - 13:36 AMT
Պ.Մակեյան. ՀԱԿ-ում փրփուրներից են կախվել և հույսը դրել են Քոչարյանի վրա, սա վերջն է

Նախագահական ընտրությունները տխուր և ոչ մրցակցային են: Ըստ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի՝

եթե ընդդիմադիր երեք թեկնածուները համախբվեին, հնարավոր կլիներ ինչ-որ բան փոխել: «Իմիտացիոն մրցակցություն է ընթանում: Այս ամենի մեղավորը մասամբ վարչախումբն է, նրանք ոչնչացրել են ընտրական համակարգը և ձևավորել են իմիտացիոն համակարգ: Այսօրվա իրավիճակի մեջ ոչ պակաս մեղք ունի ընդդիմությունը, մասնավորապես ՀԱԿ-ը: ՀԱԿ-ի մեղքի բաժինը նրանում է, որ այն հնարավորթյուն չնձեռեց նոր ուժային կենտրոն ստեղծելու համար: Գործընկերային կապի մեջ մտավ մարտի մեկի կազմակերպիչների հետ, Զուրաբյանն էլ քոչարյանապաշտական հայտարարություններ է անում»,- ասաց Պետրոս Մակեյանը:

Ըստ նրա այսօր ՀԱԿ-ից բան չի մնացել. «Ավազակապետական բուրգի կազմաքանդման փոխարեն կազմաքանդվեց ՀԱԿ-ը: Այսօր ունենք բզկտված, կազմաքանդված կոնգրես»:

Պետրոս Մակեյանը Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ կուսակցություն ստեղծելու մի քանի դրդապատճառներ ուներ: Նախ, Կոնգրեսի նամենկլատուրան ՀՀՇ մտնելու համար կոմպլեքսներ ուներ: Դրա համար կազմաքանդում են ՀՀՇ-ն և ստեղծում են ՀԱԿ կուսակցությունը: ՀՀՇ-ն, բացի այդ, ուներ բացասկաան իմիջ: «Սա հոգեբանական իմիտացիա կստեղծի, թե իբր հզոր դեմոկրատական ուժ է ձևավորվում, դա ընդամենը շղարշ կլինի»,- համոզված է Պետրոս Մակեյանը:

Ինչ վերաբերում է իր կուսակցությանը, որը ՀԱԿ անդամ Է, ապա խնդիր է դրված վարկաբեկել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, բայց մեկ երկու օրից իրենք համագումար կանեն և բոլոր հարցերի պատասխանը կտան:

«Կոնգրեսում ճգնաժամ կար, մենք փորձեցինք առողջացման փաթեթ ներկայացնել, բայց պարզվեց ՀԱԿ-ում քննարկումից ավելի շատ են վախենում: ՀԱԿ-ում նույնիսկ հրապարակային, բարձրաձայն խոսելուց են վախենում, իսկ դեմոկրատիայի մասին հայտարարությունները աբսուրդ են: Եթե նրանք փրփուրներից են կախվել և հույսը դրել են Քոչարյանի վրա, սա վերջն է: ՀԱԿ-ի մեջ շատ բան ենք ներդրել, բայց այսօր այն հասցրեցին ՀՀՇ-ի մակարդակի, ՀԱԿ-ից բան չեն թողել»,- նկատեց նա:

Պետրոս Մակեյանի բնորոշմամբ՝ քաղաքական նոր իրողություն է ստեղծվել, ընտրություններից հետո պետք է գնահատել և փորձել առաջ գնալ: Նա կարծում է, որ ներքին խմորումները չեն հանդարտվելու, լուրջ քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինի ցանկացած բանակցությունների: