13 սեպտեմբերի 2005 - 07:34 AMT
ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ՎԱԼԵՆՏԻՆԱ ՄԱՏՎԻԵՆԿՈՆ
Այսօր Երեւան է ժամանելու Սանկտ Պետերբուրգի պաշտոնական պատվիրակությունը` նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, տեղեկացնում է Պետերբուրգի նահանգապետի մամուլի ծառայությունը: Պատվիրակության կազմում են ՀՀԴՄ-ում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Իգոր Կլեբանովը, Սանկտ Պետերբուրգի կառավարության ներկայացուցիչներ, հանձնախմբերի նախագահներ: Պատվիրակությունը կմասնակցի Երեւանում Սանկտ Պետերբուրգի օրերին, որոնք անցկացվում են Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում: Սանկտ Պետերբուրգի օրերի ծրագրում է` հանդիպումներ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զաքարյանը եւ Հայաստանի տարածքային կառավարման նախարար Հ. Աբրահամյանի հետ: Հանդիպման շրջանակներում կկայանա Սանկտ Պետերբուրգի նկարիչների ցուցահանդես, հանդիպում Ռուս-հայկական համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ եւ համերգ, տեղեկացնում է «Դելովոյ Պետերբուրգ» գործակալությունը: