14 փետրվարի 2013 - 15:20 AMT
Ռ. Հակոբյան. Չկողմնորոշված ընտրողների մեծ մասը ձայնը կտա Ր.Հովհաննիսյանին

Թեև ընտրարշավի ժամանակ նախագահի թեկնածուներից մեկի վրա մահափորձ է եղել, բայց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը համարում է, որ ընտրարշավը լարված չէր: Ռուբեն Հակոբյանը համոզված է, որ չկողմնորոշված ընտրողների մեծ մասը ձայնը կտա Րաֆֆի Հովհաննիսյանին: Ըստ նրա՝ վերջին 3 շաբաթվա ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը աճել է: Հակոբյանը սա պայմանավորում է ակտիվ քարոզարշավով: «Այս ընտրությունների լավագույն քարոզարշավը Րաֆֆիինն էր, վերջին հանդիպման ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր, մարդիկ եկել էին առանց հրավերի, իրենց կամքով»,-նշեց Ռ. Հակոբյանը, ու ավելացեց, որ եթե ինչ որ մեկը հարցեր ունի Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է բանավեճի: