14 փետրվարի 2013 - 16:35 AMT
Կաննի կինոփառատոնում կնշեն հնդկական կինոյի 100-ամյակը

Կաննի 66-րդ կինոփառատոնի հատուկ ծրագիրը նվիրված կլինի հնդկական կինոյի 100-ամյակին: Հոբելյանը այստեղ սկսել են նշել դեռ անցայլ տարի և կշարունակեն նաև ընթացիկ տարում: Այդ մասին փետրվարի 14-ին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգխը Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ բանակցությունների ավարտին:

«Մշակույթը Հնդկաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունների կարևոր բաղադրիչն է»,-ասել է Մանմոհան Սինգխը:

Հնդկական կինեմատոգրաֆի սկիզբ է համարվում 1913թ. ապրիլի 21-ը, երբ տեղի ունեցավ «Ռաջ Հարիշչանդրա» ֆիլմի պրեմիերան: Այսօր Հնդկաստանում տարեկան նկարահանվում է մոտ 1000 կինոնկար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: