14 փետրվարի 2013 - 16:03 AMT
Ավտոբուսները, որոնք պետք է սպասարկեն 44 և 100 համարի երթուղիներն, արդեն Երևանում են

Այն ավտոբուսները, որոնցով պետք է փոխարինվնեն 44 և 100 համարի երթուղայինները, արդեն Հայաստանում են: 28 ավտոբուս Երևանում է, ևս 8-ը՝ Սիսիանում: «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վատ եղանակային պայմանների պատճառով 8 ավտոբուս դեռ Երևան չի հասել, իսկ մնացած 28-ը արդեն պատրաստում են երթուղի դուրս բերելու համար: Հավելենք, որ բացի այս 36 ավտոբուսից ևս 34-ը այժմ Իրանում են: «Երևանտրանս» ՓԲԸ տնօրենը վստահեցրեց, որ բոլոր 80 ավտոբուսները շուտով կսկսեն սպասարկել երթուղին: Միսակ Համբարձումյանը ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր, որ ավտոբուսները երթուղի դուրս բերելու համար ստուգումներ չեն լինի, այնպես, որ դա ժամանակ չի խլի: