14 փետրվարի 2013 - 16:05 AMT
Վասիլի Ավետիսյանը նշանակվել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին ստորագրել է հրամանագիր Վասիլի Ավետիսյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ նշանակելու մասին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: