14 փետրվարի 2013 - 16:07 AMT
Նյութեր են նախապատրաստվում` ընտրակաշառքի մասին հրապարակման հիման վրա

«www.iditord.org» էլեկտրոնային կայքում 2013թ. փետրվարի 10-ին տեղադրվել է «Աջափնյակում ՀՀԿ-ականներն այցելում են տներով և ընտրակաշառքներ առաջարկում: Առաջարկում են 20 000 դրամ` անձնագրային տվյալներ տրամադրելու համար» բովանդակությամբ հրապարակում, ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում նշված հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հրապարակման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին և 2-րդ հոդվածներով սահմանված կարգով` քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հիշյալ հրապարակման վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր :

Հրապարակման և դրա սկզբնաղբյուրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն տեղադրվել է «www.facebook.com» սոցիալական կայքում, օգտատեր Կ. Վարդանյանի կողմից, ով նույն կայքում տեղակայված տվյալների համաձայն` հանդիսանում է «Ժողովուրդ» օրաթերթի քաղաքական մեկնաբան:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Կ. Վարդանյանից և նրա մորից վերցվել են բացատրություններ: Միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ