Լևոն Ջուլֆալակյանը հանդես կգա ըմբշամարտը Օլիմպիադայում պահելու նախաձեռնությամբ

Լևոն Ջուլֆալակյանը հանդես կգա ըմբշամարտը Օլիմպիադայում պահելու նախաձեռնությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հանդես է գալու նախաձեռնությամբ, որն ուղղված է լինելու ՄՕԿ-ի` ըմբշամարտը 2020 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրից հանելուն:

«Մի քանի օրից Իրանում կայանալու է աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու են շուրջ 10 երկրների հավաքականներ: Ուզում եմ միավորել աշխարհի բոլոր հայտնի ըմբիշներին, որպեսզի նամակ ուղարկենք ՄՕԿ կամ էլ բողոքի ակցիաներ անենք, որպեսզի թույլ չտանք, որ նման բան տեղի ունենա: Մենք կարող ենք համախմբվել և մեր ուզածին հասնել»,- նշեց Ջուլֆալակյանը:

Նա ընդունում է, որ վերջին տարիներին ըմբշամարտը կորցրել է դիտարժանությունը, ինչի պատճառը FILA-ի կողմից ըմբշամարտի կանոների հաճախակի փոփոխություններն են:

Ջուլֆալակյանի խոսքով, ըմբշամարտը մեծ մասսայականություն է վայելում ողջ աշխարհում: «Ցանկացած մարզաձևի նկատմամբ էլ հետաքրքրությունը կնվազի, եթե այն Օլիմպիական չհամարվի: Սակայն ՄՕԿ-ի մի քանի ղեկավարների ցանկությունը քիչ է, ամեն ինչ սեպտեմբերին է որոշվելու, իսկ ես կարծում եմ, որ ձայների մեծամասնությամբ ըմբշամարտը կմնա Օլիմպիական խաղերի ծրագրում»,- ընդգծեց Օլիմպիական չեմպիոնը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---