14 փետրվարի 2013 - 16:51 AMT
Ռուբեն Հակոբյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

Փետրվարի 14-ին, Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային մի շարք խնդիրներ, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև «Ժառանգության» մոտեցումները հայ-ռուսական հարաբերությունների և Արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ: