14 փետրվարի 2013 - 17:46 AMT
Ջեյմս Կուկի ատրճանակը վաճառվել է աճուրդում 227 հազար դոլարով

Անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի ատրճանակը վաճառվել է աճուրդում 227 հազար դոլարով ավստրալական Մելբուրնում, հայտնում է են բրիտանական ԶԼՄ-ները:

Ինչպես պատմել է Leski Auctions աճուրդի տան աշխատակցուհին, ատրճանակը ձեռք է բերել գնորդը ավստրալական Վիկտորիա նահանգից: Կուկի մահից հետո նրա ատրճանակը ըստ կտակի փոխանցվել էր ծովագնացի քրոջը: 2003թ. այն վաճառվեց աճուրդում:

Հայտնի չէ, արդյոք արտճանակն իր մոտ է եղել, երբ նա Ավստրալիայում էր, սակայն զենքը մինչ օրս լավ վիճակում է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: