Ռուս քաղաքագետ. Ստեփանակերտի օդանավակայանի բացումը բավարար առիթ չէ պատերազմի համար

Ռուս քաղաքագետ. Ստեփանակերտի օդանավակայանի բացումը բավարար առիթ չէ պատերազմի համար

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի օդանավակայանի բացումը թեև տհաճ քայլ է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համար, սակայն բացահայտ պատերազմի համար բավարար առիթ չէ: Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Վիտալի Տրոֆիմով-Տրոֆիմովը: Նա նշել է, որ քանի որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումն ուղղված է տնտեսական բեռների փոխադրմանը, ռազմական բեռնափոխադրումները թեև քիչ հավանական են, սակայն հնարավոր: «Անշուշտ, տեխնիկան ավելի էժան է տեղափոխել Լաչինի միջանցքով, սակայն հատուկ նշանակության խմբերը, դեսանտը ավելի արդյունավետ է տեղափոխել օդով»,-ասել է նա: «Տնտեսական տեսակետից օդանավակաանի բացումն անխուսափելի է»,-ասել է Տրոֆիմով-Տրոֆիմովը, գրում է «Նովոսիտի –Ազերբայջանը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---