13 սեպտեմբերի 2005 - 11:40 AMT
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ
Սեպտեմբերի 14-ին Մոսկվայում մեկնարկելու է «Զուգահեռ ԱՊՀ. Աբխազիան, Մերձդնեստրը, Հարավային Օսիան եւ Լեռնային Ղարաբաղը որպես հետխորհդային իրականություն» թեմայով գիտաժողովը: Միջոցառման կազմակերպիչներն են չճանաճված հանրապետությունների պետական համալսարանները եւ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի ղեկավարած ԱՊՀ հարցերով ինստիտուտը: Գիտաժողովը, որին կմասնակցեն Աբխազիայի, Մերձդնեստրի, Հարավային Օսիայի ղեկավարները, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ եւ գիտնականներ Ռուսաստանից, նվիրված է հակամարտությունների կարգավորման հնարավորություններին: Ակնկլալվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի պատվիրակության մասնակցությունը գիտաժողովին: Ներկայումս ճշտվում է պատվիրակության կազմը, սակայն արդեն հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը Մոսկվա չի մեկնելու: