14 փետրվարի 2013 - 18:18 AMT
ԿԸՀ. Չսահմանված վայրերում փակցված քարոզչական բոլոր պաստառները վերացվել են

Զանգավածային լրատավամիջոցներով հրապարակված տեղեկությունների համաձայն. «Շիրակի մարզի Ազատան համայնքի թիվ 35/1 ընտրատեղամասում, նշված համայնքի ոչ թույլատրելի վայրերում, Ապարանի հիվանդանոցում, փակցված են քարոզչական պաստառներ, իսկ Տեղ գյուղի գյուղապետարանում տեղակայված է ընտրական շտաբ»:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չսահմանված վայրերում փակցված քարոզչական բոլոր պաստառները վերացվել են, իսկ Տեղ գյուղի գյուղապետարանի վարչական շենքից տեղափոխվել է թեկնածուի ընտրական շտաբը, հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը: