14 փետրվարի 2013 - 18:37 AMT
Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Դիանա Յանսեի հետ

Փետրվարի 14-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսեի հետ:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, նախագահական ընտրություններին առնչվող հարցեր:

Անդրադարձ է եղել նաև արտաքին քաղաքական խնդիրների, մասնավորապես եվրաինտեգրման, մաքսային միության, տարածաշրջանային գործընթացների հետ կապված հարցերի, հայտնում է ՀԱԿ մամլո ծառայությունը: