Գ. Բեգլարյանը տաքսու վարորդներին խոստացել է լուծել անհավասար մրցակցության հարցը

Գ. Բեգլարյանը տաքսու վարորդներին խոստացել է լուծել անհավասար մրցակցության հարցը

PanARMENIAN.Net - Ինչպես արդեն հայտնել էինք այսօր տաքսու վարորդները ցույց էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց՝ բողոքելով արտոնագրային վճարների թանկացման դեմ:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ցույցի կազմակերպիչ Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է վարորդներին և խոստացել է դիմել ՊԵԿ նախագահին ու վարչապետին, որպեսզի լուծվի անհավասար մրցակցության հարցը, քանի որ տաքսիները մի մասը շարունակում է աշխատել ապօրինի:

«Քանի, որ տաքսիների մի մասն արտոնագրված չի, մեզ համար անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում, ուստի խնդրեցինք նախարարին, որ մեզ համար վճարի որոշակի չափ սահմանվի, մինչև մնացածները կմտնեն օրինական դաշտ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ նախարարը խոստացել է ընտրություններից հետո զբաղվել այս հարցով.«Եվ քանի որ մենք էլ չէինք ցանկանա, որ այս հարցը շահարկվեր նախընտրական շրջանում, համաձայնեցինք նախարարի հետ և կսպասենք, մինչև խնդիրը լուծվի»,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---