Փետրվարի 16-ին կկայանա ձյուդոյի պատանիների վարկանիշային մրցաշար

Փետրվարի 16-ին կկայանա ձյուդոյի պատանիների վարկանիշային մրցաշար

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին Երևանի «Միկա» մարզադահլիճում տեղի կունենա ձյուդոյի պատանիների վարկանիշային մրցաշար: Այն նվիրված է լինելու Հայաստանում ձյուդոյի հիմնադրման 40 ամյակին:

Վարկանիշային մրցաշարը կարևոր ստուգատես է մարտի 15-17 Անթալիա քաղաքում կայանալիք պատանիների Եվրոպայի Գավաթին մասնակցելուց առաջ:

Մրցումների սկիզբը ժամը 12:00 ին, PanARMENIAN.Net ին հաղորդում են ձյուդոյի ֆեդերացիայից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---