«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ից ստացած միանվագ կրթաթոշակով ուսանողը տպագրել է իր առաջին գիրքը

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ից ստացած միանվագ  կրթաթոշակով ուսանողը տպագրել է  իր առաջին գիրքը

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կողմից անցկացված «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր ուսանողի օգտին» մրցույցի շրջանակներում շահած միանվագ կրթաթոշակով Միքայել Մալխասյանը տպագրել է իր առաջին գիրքը` «Օշական» վերնագրով: Գիրքը նվիրվում է հայ գրատպության հիմնադրման 500 ամյակին, հայտնի բանկի մամլո ծառայությունը:

«Ես խորապես շնորհակալ եմ Առէկսիմբանկին իմ գիտական աշխատանքը արժանվույնս գնահատելու համար: Շնորհիվ Ձեզ ես կատարեցի իմ առաջին գրքի թողարկման հետ կապված բոլոր ծախսերը: Հուսով եմ, որ բանկը հետագայում ևս կշարունակի աջակցել սկսնակ գիտնականներին` այդպիսով նպաստելով հայկական գիտության զարգացմանը», - գրել էր Միքայել Մալխասյանը բանկին ուղղված իր շնորհակալական նամակում:

Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր սոցիալական ծրագրի շրջանակներում շնորհում է անվանական միանվագ կրթաթոշակներ հանրապետության տարբեր բուհերի ուսանողներին և ասպիրանտներին: Ակցիայի հիմնական նպատակն է օժանդակել բարձր առաջադիմությամբ աչքի ընկած և հասարակական կյանքում ակտիվություն ցուցաբերած երիտասարդ մասնագետների կայացմանը: Հայտադիմումները ուսումնասիրվում են բանկի կողմից ստեղծված փորձագետների հատուկ հանձնախմբի կողմից` հաշվի առնելով ակադեմիական առաջադիմությունը, հասարակական ակտիվությունը, սոցիալական կարգավիճակը, ինչպես նաև միավորների հաշվեգրման` սքորինգային համակարգի արդյունքները: Վերջնական արդյունքների ամփոփման համար անցկացվում են հարցազրույցներ լավագույն թեկնածուների հետ, որին մասնակցում են բանկի փորձագետների խումբը և նախորդ տարիների հաղթողները:

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ զարգացման ռազմավարական ծրագիրը նախատեսում է «Երկրի մասշտաբով`յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր կարգախոսով սոցիալական ծրագրերի և ակցիաների իրականացում: Բանկն արդեն իրականացրել է մի շարք ակցիաներ` ուղղված անապահով ընտանիքների երեխաների, հենաշարժական համակարգի հիվանդություններով տառապող երեխաների, մշակույթային գործիչների, ինպես նաև Ղարաբաղյան և Հայրենական մեծ պատերազմների վետերանների աջակցմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---