Յուրա Մովսիսյանը ձախ ոտքի թաթի ոչ մեծ վնասվածք է ստացել

Յուրա Մովսիսյանը ձախ ոտքի թաթի ոչ մեծ վնասվածք է ստացել

PanARMENIAN.Net - Մարզման ժամանակ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ձախ ոտքի թաթի ոչ մեծ վնասվածք է ստացել: Վնասվածքի պատճառով նա չի կարողանա մարզվել մի քանի օր և չի մասնակցի թիմի ընկերական խաղերին:

Ինչպես հայտնում է «Սպարտակի» պաշտոնական կայքը, այդ վնասվածքը կապ չունի նրա աջ թաթի վնասվածքի հետ, որից Մովսիսյանը լիովին վերականգնվել է:

Մովսիսյանը «Սպարտակի» կազմում մեկ հանդիպում է անցկացրել և իր առաջին գոլն է խփել թիմի կազմում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---