Մկրտիչ Սեդրակյանի 90-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Ազգային պատկերասրահում

Մկրտիչ Սեդրակյանի 90-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Ազգային պատկերասրահում

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացվի ժողովրդական նկարիչ Մկրտիչ Սեդրակյանի (1922-2009) անհատական ցուցահանդեսը, որը նվիրված է արվեստագետի ծննդյան 90-ամյակին: Ազգային պատկերասրահից հայտնում են, որ ցուցահանդեսը կազմված է բացառապես դիմանկարի ժանրի աշխատանքներից, որոնց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ: Մկրտիչ Սեդրակյանի արվեստին հանրությունը ծանոթ է մի շարք անհատական ու բազմաթիվ հանրապետական ու արտասահմանյան ցուցահանդեսներից: Մ.Սեդրակյանի ստեղծագործական ժառանգության մեջ կարևոր տեղ են գրավում պատմական անցյալի ու ներկայի ազգային հերոսական պայքարը պատկերող բազմաֆիգուր, մեծադիր կոմպոզիցիոն աշխատանքները, պատմական անձերի ու մեր ժամանակակիցների դիմանկարները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---