15 փետրվարի 2013 - 11:49 AMT
Ա. Մելիքյանը գտել է իր ընտրազանգվածին. Ովքեր գիտեն, որ ընտրությունը կեղծ է, կքվեարկեն նրա օգտին

Ընտրարշավի ժամանակ ընտրությունների օրինականությունն այդպես էլ չերևաց: Իրավիճակը նույնն է, ինչ նախորդ ընտրությունների ժամանակ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը. «Ես չեմ մասնակցելու ընտրություններին, քանի որ դրանք կեղծ եմ համարում, բայց իմ անունը ընտրաթերթիկում լինելու է, ուստի կոչ եմ անում բոլոր այն ընտրողներին, ովքեր գիտեն, որ ընտրությունները կեղծ են, քվեարկել իմ օգտին և այդպիսով դրսևորել իրենց քաղաքական կարծիքը»,-հավելեց նա: Ինչ վերաբերում է սոցհարցումների արդյունքներին, ապա Արման Մելիքյանը հայտարարեց, որ դրանք պարզապես միտում ունեն հարցումների արդյունքենրը մոտեցնել ընտրություբնների արդյունքներին: Նախագահի թեկնածուն նշեց նաև, որ այս ընտրությունների արդյունքները ցույց կտան, թե որքանով են կեղծված եղել խորհրդարանական ընտրությունների որդյունքները. «Սա իշխանություններին պետք է լուրջ մտահոգվելու առիթ տա, սա նաև առիթ է խորհելու, ժամանակն է բիզնեսը տարանջատել քաղաքականությունից»,- նշեց Մելիքյանը և հավելեց, որ ընտրություններից հետո նա և իր թիմը դիտարկում չեն անցկացնի: Ինչ վերաբերում է հաջորդ նախագահական ընտրություններին առաջադրվելուն, Արման Մելիքյանը նշեց. «Իմ առաքելությունը նախագահ ընտրվելն է, այս անգամ մերժեցի ընտրությունները, որովհետև դրանք կեղծ են»: