Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը փորձում են պայմանավորվել բանակցությունների մասին

Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը փորձում են պայմանավորվել բանակցությունների մասին

PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը փորձում են պայմանավորվել բանակցությունների մասին: Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկու կողմերի հանդիպումը պետք է կայանա սիրիական հողում, հայտնել է SANA սիրիական գործակալությունը:

ԶԼՄ-ներում հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ Ռուսաստան առաջիկա այցի ընթացքում Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը կարող է հանդիպել ընդդիմադիր Սիրիայի ազգային կոալիցիայի պատվիրակության հետ: Սիրիայի ազգային կոալիցիայի ղեկավար Մուազ ալ Հատիբը նույնպես կայցելի Մոսկվա առաջիկայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---