Խավիեր Ֆրանսիսկո Մասիելը վստահ է, որ կկարողանա հաղթել Վանես Մարտիրոսյանին

Խավիեր Ֆրանսիսկո Մասիելը վստահ է, որ կկարողանա հաղթել Վանես Մարտիրոսյանին

PanARMENIAN.Net - WBO Latin գոտու տիտղոսակիր Խավիեր Ֆրանսիսկո Մասիելը խոստովանել է, որ ուրախ կլինի մենամարտել Վանես Մարտիրոսյանի հետ: «Ես երբեք չեմ մտածել, որ Մակաո կմեկնեմ: Այդ մենամարտին ես լավ եմ պատրաստվելու: Այժմ ես շատ ավելի փորձառու եմ, քան իմ առաջին մենամարտի ժամանակ»,-Մասիելի խոսքն է մեջբերում fightnews.com.-ը:

Նա խոստովանել է, որ տեսել է Մարտիրոսյանի մենամարտերից մի քանիսը: Ըստ նրա, հայ բռնցքամարտիկը սիրում է գրոհել ու միշտ առաջ է գնում:

«Կարծում եմ, որ ես մրցակցից շատ ավելի ուժեղ կլինեմ, սակայն Մարտիրոսյանն իձնից արագ է գործում: Ահա թե ինչու ես պետք է աշխատեմ բարելավել իմ արագությունն ու հարվածները: Ես գիտեմ, որ կարող եմ նրան հաղթել»,-ասել է բռնցքամարտիկը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---