Մարզահամերգային համալիրում խախտվում են աշխատակիցների իրավունքները

Մարզահամերգային համալիրում խախտվում են աշխատակիցների իրավունքները

PanARMENIAN.Net - «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի գործատուները շարունակաբար խախտում են աշխատակիցների իրավունքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին մարզահամերգային համալիրի նախկին աշխատակակիցն ու նրա փաստաբանները: Ըստ փաստաբան Լուիզա Գրիգորյանի՝ խնդիրը այն է, որ գործատուները ուշացնում են աշխատավարձերը և վերջնահաշվարկներ չեն ներկայացնում:

«2009 թվականից մինչև այժմ 10 աշխատակից դատական հայց է ներկայացրել մարզահամերգային համալիրի ղեկավարության դեմ՝ նույն պատճառներով: Սակայն այդ թիվը չի արտացոլում իրականությունը, քանի որ շատ աշխատակիցներ կամ նախկին աշխատակիցներ, խուսափելով դատական քաշքշուկներից, դատարան չեն դիմում», - ասաց Լուիզա Գրիգորյանը: Փաստաբանը նշեց, որ դատարանում համալիրի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք պատրաստ են վճարել: Խնդիրներ է ստեղծում այն հանգամանքը, որ աշխատակիցները աշխատավարձը ստանում են կանխիկ, ինչը թույլ է տալիս գործատուին չարաշահումներ կատարել:

Մարզահամերգային համալիրի նախկին իրավաբան Ելենա Կասպարովան, ով դատական հայց է ներկայացրել ղեկավարության դեմ, նշեց, որ իր աշխատելու ընթացքում իր աշխատավարձը պարբերաբար ուշացրել են, իսկ այն բանից հետո, երբ նա աշխատանքից ազատվել է, իրեն չեն վճարել մոտ 4 ամսվա աշխատավարձը, որը կազմում է 400 հազար դրամ: «Ես դեռ չեմ ստացել անգամ իմ աշխատանքային գրքույկը, ինչի պատճառով չեմ կարողանում աշխատանքի ընդունվել»,- հավելեց նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---