Եվրոպա-Հայաստան խորհուրդը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում քվեարկել և ուժեղացնել երկիրը

Եվրոպա-Հայաստան խորհուրդը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում քվեարկել և ուժեղացնել երկիրը

PanARMENIAN.Net - Եվրոպա-Հայաստան խորհուրդը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում գնալ ընտրության, քվեարկել և ուժեղացնել երկիրը: Այսօր լրագրողներևի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը հայտարարեց, որ իրենք կանգնած են հայ ժողովրդի կողքին «այս կարևոր փորձության ժամանակ, ինչը վճռական է դեպի Եվրոպա շարժվող երկրի խոստումնալից ապագայի համար»: Նրանք նաև կոչ արեցին իշխանություններին ընտրություններն անցկացնել առաջնորդվելով եվրոպական դիտորդական առաքելությունների և մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համապատասխան զեկույցների դրույթներով:

Եվրոխորհրդի պատգամավոր Ֆրանկ Էնգելը հայտարարեց, որ իրենք հայ ժողովրդին համախմբման կոչ են անում՝ ժողովրդավարության ճանապարհին միասնաբար փոփոխություններ բերելու համար:

Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Հոյան Շմիդթն էլ նկատեց, որ ինքը մի կազմակերպության հետ համաձայնության է եկել, որ հետազոտի ընտրությունների արդյունքները: «Վերջին օրերի քննարկումներին փորձել եմ ներկայացնել, թե ինչ է ԵՄ-ն ձեզնից ակնկալում: ԵՄ-ն չափազանց հետաքրքված է համագործակցությունն ամրապնդելու հարցում՝ նախևառաջ որպես առևտրային գործընկեր: Մենք շատ հետաքրքրված ենք Հայսատանով: Որքան լավ կազմակերպվեն ընտրությունները, այնքան շատ բան կստանա Հայաստանը՝ ԵՄ-ի ավելին ավելիի դիմաց քաղաքականության շրջանակներում: Ձեր դիրքը ավելի լավ կլինի»,- ասաց Հանս-Հոյան Շմիդթը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---