14 սեպտեմբերի 2005 - 09:24 AMT
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՄԱՏԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԵՎ ԻՌԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հրամանագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանին համատեղության կարգով Իռլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին: Դեսպանի նստավայրը կլինի Լոնդոնում: Այդ մասին Pan.ARMENIAN.Net-ին են հաղորդել Հայաստանի նախագահի մամլո ծառայությունում: