FILA-ի բյուրոն բարձրացրել է կազմակերպության ղեկավար Մարտինետտիի պաշտոնանկության հարցը

FILA-ի բյուրոն բարձրացրել է կազմակերպության ղեկավար Մարտինետտիի պաշտոնանկության հարցը

PanARMENIAN.Net - Ըմբշամարտի միավորված ոճերի միջազգային ֆեդերացիայի բյուրոն (FILA) բարձրացրել է կազմակերպության ղեկավար Ռաֆայել Մարտինետտիի պաշտոնանկության հարցը, որը կքննարկվի շաբաթ օրը:

«Վաղը մենք առավոտյան ժամը 8-ին կրկին նիստ կհրավիրենք: Հարցը կտրուկ կդրվի՝ նախագահը, որը կործանման բերեց ըմբշամարտը, պետք է հրաժարական տա: Մենք այսօր նրանից ոչինչ չլսեցինք: Վաղը վերջնական որոշում կկայացնենք՝ հեռանում է նա պաշտոնից թե միջոցներ է ձեռնարկում»,-ասել է Ռուսաստանի սպորտային ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին, հայտնում է «Ռ-սպորտը»:

ՄՕԿ Գործկոմը հորդորում է հանել ըմբշամարտը 2020թ. Օլիմպիական խաղերի ծրագրից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---