ՊԵԿ-ը պարզաբանում է էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման հետ կապված դժվարությունները

ՊԵԿ-ը պարզաբանում է էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման հետ կապված դժվարությունները

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով մամուլում տարածվող հրապարակումները` ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ընթացքում առաջացած դժվարությունների վերաբերյալ, ՊԵԿ-ը պարզաբանում է, որ «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգ»-ի (ԵՀԱՀՀ) շահագործման գործընթացն իրականացվում է մասնակից կողմերի համագործակցությամբ:

ՀՀ կառավարության 30.06.2011թ.-ի թիվ 25 արձանագության համաձայն, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը մշակել է «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգ»-ի տեխնիկական առաջադրանք, որը հաստատվել է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների կողմից, ինչի հիման վրա ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի սկսած ծրագրավորման աշխատանքների առաջին փուլն ավարտվել է դեռևս 2012թ.-ի սեպտեմբերի 14-ին և ծրագիրը հանձնվել է շահագործման:

Ներկայում հաշվետվությունների ներկայացման ընթացքում ի հայտ եկած դժվարությունները պայմանավորված չեն www.taxservice.am էլեկտրոնային էջի ոչ պատշաճ սպասարկմամբ, ՊԵԿ-ի թերացմամբ կամ ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգով, ինչպես շրջանառվում է մամուլում: Հարկ վճարողների կողմից մուտքագրված անձնավորված տվյալների համապատասխանությունը ստուգվում է ՊԵԿ-ի լիազորությունների շրջանակներից դուրս, այլ տեղեկատվական համակարգերի կողմից: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---