Միջազգային դիտորդները բարձր են գնահատում իրենց համար ստեղծված պայմանները

Միջազգային դիտորդները բարձր են գնահատում իրենց համար ստեղծված պայմանները

PanARMENIAN.Net - Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ կազմակերպության նախագահ Ալեքսանդր Ցինկերի գլխավորությամբ։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը քննարկվել են առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանն առնչվող հարցեր։ Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել, որ ընտրություններին մասնակցում են տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ ներկայացնող մի քանի հարյուր դիտորդներ։

Պատվիրակության անդամները բարձր են գնահատել դիտորդական առաքելությունների համար ստեղծված պայմանները և հավելել, որ նոր ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս ընտրություններն անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան։

Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով առաքելության անդամների հարցերին, անդրադարձել է նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---