Սերժ Սարգսյան. Ձեր քվեով բացատրեք նրանց, որ ձեզ խաբել այլևս հնարավոր չէ

Սերժ Սարգսյան. Ձեր քվեով բացատրեք նրանց, որ ձեզ խաբել այլևս հնարավոր չէ

PanARMENIAN.Net - Ավարտվող ընտրապայքարը, ըստ ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի, թեժ էր ու հակասական իրադարձություններով լի: Այս մասին թեկնածուն հայտարարեց այսօր՝ իր քարոզարշավի ամփոփիչ ելույթի ժամանակ:

«Երբ կհնչեն վերջին բառերը, ձեր ձեռքը կանռնեք քվեաթերթիկը, այդ պահին, հավատացնում եմ ձեզ, կանգնած եք լինելու մի ողջ սերունդի կյանքում ամենապատասխանատու ընտրության առջև: Այդ ընտրութունը ապագայի միջև ջրբաժանն է լինելու, հենց կենտրոնում կանգնած եք լինելու դուք: Դուք կանգնած եք ընտրության առաջ և այն պարզապես անձերի և կուսակցութնոմւնների ընտրություն չէ, ընտրություն է Հայաստանի զարգացման տարբեր ուղիների, տարբեր զարգացումների միջև: Հանուն մեր արժեքների պահպանման, հանուն մեր հողի վրա մեր օրենքներով ապահով կյանքի»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Նա նկատեց, որ այս օրերին իրենց ուղին չընդունող մարդիկ մեծ պատրաստակամությամբ գունազարդում են Հայաստանի խնդիրները: «Նրանք խնդրում են ձեր ձայնը, բայց չեն ասում, թե ինչպես են լուծելու այդ խնդիրեներ: Նրանք անելիք և ասելիք չունեն, փորձում են խաբել մեզ: Ձեր քվեով բացատրեք նրանց, որ ձեզ խաբել այլևս հնարավոր չէ, որ յուրաքանչյուրի խոստմանը չենք հավատում, վստահում ենք միայն գործերին»,- ասաց թեկնածուն:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ ինքն ազնիվ է եղել: «Խնդրել եմ վստահել ինձ ու հավատացել եմ ձեր ուժին: Չեմ հավատում, որ երկիրը փորձադաշտի դարձնելու պատրաստ արկածախնդիրները կավելացնեն բարեկեցությունը, աշխատավարձները: Քսանամյա հնության փոշոտ գաղափարները չեն, որ կրպակատիրոջը պիտի օգնեն աշխատանքը վերականգնել: Մենք չենք պատրաստվում հետ գլորվել դեպի անցյալը»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Թեկնածուն նկատեց, որ ինքը երբեք չի ասել, որ իր առաջարկած ուղին հեշտ է լինելու: Այսօր նա խոստովանեց, որ մի քանի տարի ևս պետք է հաղթահարելու համար տասնամյակներով կուտակված դժվարությունները:

«Չեմ պատրաստվում ձեռքերս ծալած հետևել, թե ինչպես են քննարկում երկիրը հետճանապարհով տանելու հեռանկարը: Մեր բոլորի խնդիրները լուծելի են, համատեղ ուժերով ուղին, որ առաջարկում եմ հարթ չէ, հեշտ չէ, սակայն այն մեզ տանելու է ավելի ապահով ապագա»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը և կոչ արեց ընտրել այդ ապագան:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---