Հայաստանը շարունակելու է ԱՊՀ գործունեությանն ակտիվ ներգրավվածությունը

Հայաստանը շարունակելու է ԱՊՀ գործունեությանն ակտիվ ներգրավվածությունը

PanARMENIAN.Net - Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին, ով գլխավորում է ՀՀ նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը, կարևորելով ԱՊՀ դերակատարությունը անդամ երկրների միջև համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում, շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության գործունեության բոլոր ուղղություններով։

ԱՊՀ գործադիր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին և գոհունակություն է հայտնել Հայաստանի ներկայացուցիչների ու ԱՊՀ գործադիր քարտուղարության միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լեբեդևը քննարկել են առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանն առնչվող հարցեր։ Այս առումով ԱՊՀ գործադիր քարտուղարը նշել է, որ կազմակերպության հովանու ներքո դիտորդական առաքելություն են իրականացնելու շուրջ 210 դիտորդ, որոնք աշխատելու են բոլոր մարզերում և Երևանում։ Զրուցակիցները քննարկել են նաև ԱՊՀ շրջանակում ընթացող համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---