Ր. Հովհաննիսյան. Ընտրակաշառքի զանգվածային տարածումը չի կարող կասեցնել մեր հաղթանակը

Ր. Հովհաննիսյան. Ընտրակաշառքի զանգվածային տարածումը չի կարող կասեցնել մեր հաղթանակը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հայդի Թալիավինիի և առաքելության այլ ներկայացուցիչների հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է նախընտրական ժամանակահատվածում իր և իր ընտրական շտաբի արձանագրած խախտումները: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է թեկնածուի ընտրական շտաբը:

Նշվել է, որ այսօր շեշտակի ավելացել են ընտրակաշառքների բաժանման մասին ահազանգերը: Այդուհանդերձ Րաֆֆի հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ. «Ընտրակաշառքի զանգվածային տարածումը չի կարող կասեցնել հայ ժողովրդի մոտալուտ հաղթանակը և Նոր Հայաստանի կայացումը»: Դեսպան Թալիավինիի նշել է, որ իրենք ուշադիր հետևում են ընտրարշավի ընթացքին և միջանկյալ ամփոփագրերից զատ ընտրություններից հետո հանդես կգան ամփոփ և ամբողջական զեկույցով:

Փետրվարի 15-ի ժամը 18:00-ի դրությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբում արձանագրված ահազանգերից է Գյումրիում ընտրակաշառք բաժանելու դեպքերը, երբ ընտրակաշառքի առաջարկով մտել են անգամ Գյումրու «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստներից մեկի տուն: Վանաձորից քաղաքացին, ով չի ցանկացել ներկայանալ ահազանգել է, որ այսօր Վանաձորի քիմկոմբինատին հարող թաղամասում, նախկին Մարքսի փողոցի վրա սկսել են բաժանել ընտրակաշառք` 4 հոգի ընտրող ունեցող ընտանիքին տրվում է 30000 դրամ ընտրակաշառք` Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար: Բաժանում է ոմն թաղային հեղինակություն Սերոժիկ: Նույն քաղաքացին հայտնում է, որ Լոռու մարզի Սարալ գյուղից իր ազգականը ասել է, որ ՀՀԿ ներկայացուցիչները դռնեդուռ հավաքում են գյուղից բացակայողների անունները, որոնց փոխարեն 9-րդ ձևով պատրաստվում են քվեարկեցնել այլ անձանց` Սերժ Սարգսյանի կողմնակիցներին:

Ահազանգեր կան նաև Արմավիրից, Էջմիածնից, Թալինից և այլ քաղաքներից ու գյուղերից:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---