Գալուստ Սահակյանն ընտրություններից հետո մեծ բողոքի ալիք չի սպասում. Ինչ էլ որ լինի, արհեստական է լինելու

Գալուստ Սահակյանն ընտրություններից հետո մեծ բողոքի ալիք չի սպասում. Ինչ  էլ որ լինի, արհեստական է լինելու

PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ այս քարոզարշավը շատ արդյունավետ էր, բոլոր թեկնածուները կարողացան իրացնել իրենց ծրագրերը: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ այս ընտրություններն անկախ Հայաստանի ամենատրամաբանական, հանգիստ ու խաղաղ ընտրություններն են լինելու: «Նոր մոդելների ձևավորման ժամանակաշրջանն է»,- նկատեց Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե ընտրություններից հետո սպասելի՞ են պարտված թեկնածուների դժգոհություն և բողոքի ակցիաներ, Գալուստ Սահակայանը պատասխանեց. «Չեմ կարծում մեծ բողոքի ալիք կլինի, ինչ-որ լինի արհեստական է լինելու»:

ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀԿ թեկնածուն գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Այսօր մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ թեկնածուի ամփոփիչ հանդիպումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---