ԱՆ նախարարը մտահոգվում է Ա.Ղուկյասյանի առողջական վիճակով. Պատրաստ կլինենք նաև չնախատեսվածին

ԱՆ նախարարը մտահոգվում է Ա.Ղուկյասյանի առողջական վիճակով. Պատրաստ կլինենք նաև չնախատեսվածին

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը արդեն մի քանի անգամ հայտարարել է, թե ինչ վտանգներ կարող են առաջանալ ՀՀ նախագահի հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մոտ, ով արդեն 24 օր է հացադուլ է անում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նախարարն ասաց, որ իրենք ուժեղացրել են հսկողությունը թեկնածուի մոտ, շտաբօգնության վերակենդանացման մասնագետներն անհրաժեշտության դեպքում անմիջապես տեղում միջոցառումներ կձեռնարկեն:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հրաժարվում է Առողջապահության նախարարության հետ համագործակցելուց, քանի որ թեկնածուի խոսքով, Հանրապետական կուսակցության ներկյացուցիչները իր հացադուլը համարում են շոու:

Դերենիկ Դումանյանը չցանկացավ այս հայտարարությունը մեկնաբանել, քանի որ ինքը բժշկական մասով է փորձում ապահովել նրա առողջությունը: «Ամեն դեպքում կարծում եմ, որ մենք պատրաստ կլինենք նաև չնախատեսված իրավիճակներին»,- ասաց նախարարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---