16 փետրվարի 2013 - 10:07 AMT
Լիդիցե քաղաքում կանցկացվի մանկական նկարի միջազգային ցուցահանդես

2013 թվականի մայիսի 30-ից հոկտեմբերի 31-ը Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքում կազմակերպվելու է կերպարվեստի 41-րդ միջազգային ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը նվիրված է լինելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի 10-ամյա հոբելյանին: Թեմաները կարող են առնչվել ազգային տարազի, արհեստների, գյուղական պարերի և հարսանիքների, առասպելների և ավանդույթների հետ: Մրցույթին կարող են մասնակցել 4-16 տարեկան երեխաներ և ներկայացնել աշխատանքներ նկարչության, փորագրության, լուսանկարչության, կերամիկայի և համակցված տեխնիկայի բնագավառներում:

Հայտերի և աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2013 թ. մարտի 15-ն է: