16 փետրվարի 2013 - 10:08 AMT
Օդի ջերմաստիճանն ամենուրեք, բացի Սյունիքից և Արցախից, կնվազի 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ` լեռներում ձյուն, հովիտներում թաց ձյուն և անձրև:

Օդի ջերմաստիճանն ամենուրեք, բացի Սյունիքից և Արցախից, ցերեկը կնվազի 3-4աստիճանով: Հնարավոր է քամի 18-22մ/վրկ արագությամբ, սաստիկ բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին հավանական է մերկասառույց, և անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից, դժվարանցանելիություն:

Վրաստանի ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: