16 փետրվարի 2013 - 11:11 AMT
Ավստրալիայում բացվել է Bee Gees լեգենդար խմբի հուշարձանը

Հազարավոր մարդիկ են հավաքվել նախօրեին ավստրալական Բրիսբեն Ռեդկլիֆ քաղաքի արվարձանում, մասնակցելու համար հայտնի Bee Gees փոփ խմբի հուշարձանի բացմանը: Հուշարձանը բացեց միակ ողջ մնացած մասնակից, նախկին վոկալիստ 67-ամյա Բարրի Գիբը: Հուշարձանը երեք եղբայրներին ներկայացնում է դեռահաս տարիքում:

Եռյակի կազմում էին ինքը Բարրին ու երկվորյակներ Ռոբինն ու Մորիսը:

Խումբը բրիտանական է համարվում, սակայն 1950-ականների վերջում ընտանիքը տեղափոխվել է Ավստրալիա և 10 տարի ապրել է Բրիսբեն Ռեդկլիֆի արվարձանում, որտեղ ապագա եռյակի մասնակիցներն անց են կացրել իրենց մանկությունն ու պատանեկությունը: