16 փետրվարի 2013 - 11:01 AMT
Թունիսի նոր կառավարության ձևավորումը հետաձգվում է անորոշ ժամանակով

Թունիսի հիմնական քաղաքական ուժերի միջև բանակցությունները նոր կառավարության ձևավորման համար կշարունակվեն երկուշաբթի: Այդ մասին նախօրեին հայտարարել է երկրի վարչապետ Համադի Ջեբալին:

«Մենք առաջընթացի հասանք բոլոր հիմնական հարցերով, ուստի որոշել ենք բանակցությունները շարունակել երկուշաբթի»,-ասել է նա:

Ինչպես ակնկալվում էր, նախարարների նոր կաբինետի կազմը հայտնի կդառնա փետրվարի 16-ին:

Այդպիսով նախարարների կաբինետի ձևավորումը հերթական անգամ հետաձգվում է անորոշ ժամկետով: «Ժամկետը մեծ նշանակություն ունի, սակայն ավելի կարևոր են Թունիսի ընդհանուր շահերը»,-ասել է վարչապետը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: