16 փետրվարի 2013 - 11:24 AMT
ՄԱԿ ԱԽ-ն զգուշացրել է, որ զենքի մատակարարումը Եմենի ապստամբներին անթույլատրելի է

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը զգուշացրել է, որ զենքի մատակարարումը Եմենի ապստամբներին անթույլատրելի է, հայտնում է «Ռոյթերսը»:

Երկիրն այժմ փորձում է վերականգնվել 2 տարվա անկայունությունից հետո: ԱԽ-ն մտադիր է միջոցներ ձեռնարկել, այդ թվում պատժամիջոցներ, եթե շարունակվեն «ազգային միասնության կառավարության տապալմանն ուղղված գործողությունները»:

2013թ. հունվարի 13-ին Եմենում մեծ քանակությամբ զենք տեղափոխող նավ ձերբակալվեց»: Մասնավորապես, նավի վրա կային նույնիսկ ԶՀՀ: Այս միջադեպը դրդեց Վաշինգտոնին հայտարարել, որ Իրանը չի պահպանում ՄԱԿ բանաձևերը: