15 սեպտեմբերի 2005 - 07:59 AMT
ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՀԵՏԵՎԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ ԱՄՆ ԿՈՄԳՐԵՍՈՒՄ
Հազարավոր հայեր Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում սեպտեմբերի 15-ին ինտերնետային ուղիղ կապով կհետեւեն Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձեւերի քվեարկությանը, հայտնում է ՀՅԴ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակը (ANCA): Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ կանդրադառնա Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձեւերին, որոնք 2000 թ. հոկտեմբերին, ձայների մեծամասնությամբ հաստատվելով հանձնաժողովի կողմից, վերջին պահին հանվել էին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգից: Ինտերնետային ուղիղ եթերում քվեարկությանը կարելի է հետեւել սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնի ժամանակով 10:30-ին` այցելելով հանձնաժողովի կայքէջը` http://wwwc.house.gov/international_relations, եւ սեղմելով Live webcast of meeting կոճակը: