16 փետրվարի 2013 - 13:02 AMT
Վաղը փակ կլինի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի և Կիևյան փողոց տանող հատվածը

Մայրաքաղաքի Լենինգրադյան փողոց – Իսակովի պողոտա ճանապարհային հանգույցի շինարարությամբ պայմանավորված՝ փետրվարի 17-ից ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի և Կիևյան փողոց ուղղություններով: Որպես այլընտրանք առաջարկվում է Լենինգրադյան, Շինարարների, Արզումանյան, Հալաբյան փողոցներ, այնուհետև դեպի Կիևյան փողոց կամ Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությունը: Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ լրացուցիչ ծանրաբեռնվածությունից խուսափելու նպատակով Շինարարների փողոցից դեպի Հալաբյան փողոց երթևեկությունն Արզումանյան փողոցում կկազմակերպվի միակողմանի: Թիվ 18 և 46 միկրոավտոբուսային, ինչպես նաև թիվ 28 ավտոբուսային երթուղիներն այս հատվածը ժամանակավորապես կանցնեն Հալաբյան, Էստոնական, այնուհետև Շինարարների փողոցներով: