16 փետրվարի 2013 - 13:55 AMT
Ընտրարշավի արդյունքները. Պայքարի դասական և էկզոտիկ մեթոդները

Հայաստանում ամփոփում են նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի արդյունքները: Նախագահության թեկնածուների ընտրարշավը օրինաչափ էր ու հետաքրքիր: Ընտրարշավին նման գնահատական է տվել փետրվարի 16-ին կայացած մամլո ասուլիսում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, ընտրարշավի ֆավորիտի՝ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիրքերի վրա չազդեց նույնիսկ ֆորս-մաժորային իրավիճակը, կապված թեկնածուներից մեկի հետ` մահափորձը Պարույր Հայրիկյանի դեմ:

Քաղաքագետը չի կասկածում, որ Սերժ Սարգսյանը «բավականին համոզիչ հաղթանակ կտանի»: Ինչպես նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը, նախագահական ընտրությունների արդյունքները պարզ էին արդեն ԱԺ ընտրություններից հետո, երբ Հանրապետական կուսակցությունը «ցույց տվեց իր քաղաքական մկանները»:

Այնուամենայնիվ, նախագահական մրցավազքում Սերժ Սարգսյանին կարող է մրցակից լինել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը, սակայն, դուրս եկավ խաղից 2012թ. դեկտեմբերին: Այսպիսով, ըստ Իսկանդարյանի, նախագահական պաշտոնին լրջորեն ոչ ոք չէր հավակնում՝ ներքին պայքար էր գնում երկու հիմնական խմբերի միջև: Առաջին խմբում են «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի միջև, որոնք մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ, ինչպես նաև փորձագիտական աջակցություն ունեին քարոզարշավ անցկացնելու համար, այսինքն նրանք պայքարում էին դասական մեթոդներով: Երկրորդ խմբում են այն թեկնածուները, որոնք չունեին պայքարի այդ լծակներն, ուստի դիմեցին պայքարի «էկզոտիկ» մեթոդների: Ժողովուրդը նրանց մասին իմացավ ԶԼՄ-ներից:

Կառավարման գծով փորձագետ Հարություն Մեսրոբյանը համամիտ չէ, որ ընտրարշավը դասական է եղել, քանի որ թեկնածուները ծրագրեր չեն ներկայացրել, որոնք պետք է ներկայացվեին ըստ փուլերի, ինչպես նաև թիմ, որը կարող է այն իրականացնել: Մարդիկ պետք է իմանան, թե ով է լինելու իրենց վարչապետը, ֆինանսների նախարաը և այլն: Փորձագետը նշել է, որ Հայաստանում մինչ օրս չի ձևավորցել «նախընտրական մշակույթը»: Ըստ նրա, ծրագրում պետք է ներկայացված լիներին եռամսյա միջոցառումները, դրանց արդյունքներն ու իրականացման մեխանիզմները: Չնայած, նախկին վարչապետ, թեկնածու Հրանտ Բագրատյանը ներկայացրեց «100 քայլ» ծրագիրը, այնուամենայնիվ, այն չէր պարունակում բոլոր անհրաժեշտ բաղադրիչները, այդ թվում մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշը, սղաճի միտումները և այլն: «Արդյունքում մենք կունենանք հերթական «չընտրությունները» և հերթական արտագաղթը»,-հավելեց նա: Մեսրոբյանը նշեց նաև, որ հանրությունը ներկայացված չէ ԱԺ-ում, այդ պատճառով «այս իրավիճակից դժգոհ 50-100 հազար մարդ է տարեկան հեռանում երկրից»:

Նախընտրական ծրագրերի որակի վերաբերյալ Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց. «Քաղաքականությունը դա շուկա է, վաճառվում է այն, ինչ գնվում է»:

Այսպիսով, Հայաստանի հանրությունը դեռ չի ձևավորել բովանդակային ծրագրերի պահանջարկ և չի հետևում դրանց կատարմանը: